Goodcredit

ԳուդԿրեդիտ ընկերությունը սկսել է ‹‹Խելամիտ Վարկ›› նախագիծը


Հոկտեմբեր 2 2017
Մենք սկսել ենք ‹‹Խելամիտ Վարկ›› նախագիծը: Նախագծի շրջանակներում ստեղծվել է www.xelamitvark.am կայքը, որտեղ Դուք օգտակար տեղեկատվություն կգտնեք ֆինանսական ոլորտի, Ձեր անձնական ֆինանսական միջոցների կառավարման և վարկավորման վերաբերյալ: Լինելով պատասխանատու վարկավորման ջատագով՝ ԳուդԿրեդիտը կարևորում է հաճախորդների և հանրության իրազեկվածությունը ֆինանսական ծառայություններից օգտվելիս` առավել կարևորելով վարկ վերցնելու հետ կապված իրազեկվածությունը, քանի որ ՈՉ խելամիտ վարկ վերցնելը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների: Մեր նպատակն է օգնել Ձեզ գնահատել և վերլուծել վարկավորման գործընթացին առնչվող հիմնական հարցերը և ռիսկերը նախքան վարկ վերցնելը: Հուսով ենք, որ «Խելամիտ Վարկ» կայքէջի խորհուրդների միջոցով Դուք կկարողանաք ճիշտ կողմնորոշվել վարկավորման շուկայում և չշփոթվել առաջարկվող բազմազանության մեջ: Կայքէջը կանոնավոր կերպով կթարմացվի և կհամալրվի նոր տեղեկատվությամբ: Եթե Ձեզ հետաքրքրող որևէ թեմա կամ հարցի պատասխան դուրս է մնացել մեր ուշադրությունից, կարող եք էլ. փոստի միջոցով մեզ հղել Ձեր հարցը՝ info@goodcredit.am:

Հետադարձ Կապ

  • Հարցերի դեպքում զանգահարեք 098588005
  • երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
  • կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
  • ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով
  • երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00:


Հարգելի հաճախորդ, «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև
անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն
պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության
ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և
տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2016 «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ