Ապրիլ 3 2018
Հարգելի Հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 238-Ն
որոշմամբ ներդրվել է վարկային կոդ հասկացությունը:
«Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) յուրաքանչյուր վարկի համար իր բոլոր
վարկառուներին տրամադրում է վարկային կոդ:
Վարկային կոդը հանդիսանում է Ընկերությունում վարկառուի եւ իր վարկը նույնականացնող թվային
հաջորդականություն (16 նիշ), որով նույնականացվում է Ընկերության վարկառուի կոնկրետ վարկը:
Ընկերության յուրաքանչյուր նոր վարկառուի վարկային կոդը տրամադրվում է կնքվող վարկային
պայմանագրով, իսկ մինչ որոշման ուժի մեջ մտնելը գործող պայմանագիր ունեցող վարկառուներին դրանք
կտրամադրվեն կարճ հաղորդագրության (sms) միջոցով:
Սույնով տեղեկացնում ենք նաեւ, որ վարկային պայմանագրով նախատեսված վճարումներն անհրաժեշտ է
շարունակել կատարել վարկային պայմանագրի համարի կիրառմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Ընկերության հետ:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով,
«Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ
Հետադարձ կապ
Հարցերի դեպքում զանգահարեք 098588005 կամ այցելեք մեր մասնաճյուղերից մեկը՝ Ցիտադել՝ Տերյան 105/1 Դավթաշեն՝ Տիգրան Պետրոսյան 1/8 Մալաթիա՝ Անդրանիկի 75/3 Նոր Նորք՝ Գայի 16 շենք 1 շինություն (Մեգամոլ) Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 10:00 – 19:00
Հարգելի հաճախորդ, «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև
անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն
պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության
ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և
տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2016 «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ