«ԳուդԿրեդիտ»-ը այցելեց մանուկներին

Հունիս 13 2017
Երեխաների պաշտպանության օրը «ԳուդԿրեդիտ» ընկերության թիմը անցկացրեց «Երազի Տուն» Կենտրոնում:
«Երազի Տուն»-ը ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոն է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները ստանում են վերականգնողական բուժում, իսկ նրանց ծնողները՝ գիտելիքներ, շփում եւ հոգեբանի խորհրդատվություն:
Միջոցառման ընթացքում ծաղրածուն և մուլտֆիլմի հերոսը խաղերի մեջ ներգրավեցին ինչպես երեխաներին, այնպես էլ ԳուդԿրեդիտի թիմին և ծնողներին: Մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք երեխաների ուրախ ժպիտների շնորհիվ:
Այսուհետև երեխաներին այցելությունը մեր թիմի համար կդառնա հունիսմեկյան գեղեցիկ ավանդույթ: