eng/հայ




ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) փաստացիորեն նոր ձևավորված ձեռնարկություն է: Ընկերությունը Ավանգարդ Ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ-ի իրավահաջորդն է, որը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Խորհրդի 2007 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 391 Ա որոշմամբ (լիցենզիա թիվ՝ 21, գրանցման վկայական՝ 21): 2011 թվականի օգոստոսին Ավանգարդ Ինվեստի սեփականատիրոջ փոփոխության կապակցությամբ Ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է մինչ 2011 թվականի դեկտեմբերը: Ընկերությունն իր ակտիվ գործունեությունը վերսկսել է 2012 հունվարին, և Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի 2012 թվականի փետրվարի 3-ի թիվ 1/70 Ա որոշման համաձայն վերանվանվել է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ:


Ընկերությունը վերսկսել է իր գործունեությունը նոր ղեկավար թիմը համալրելուց հետո: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` միկրո և փոքր առևտրային և սպառողական վարկերի տրամադրումն է:


Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսավարող փոքր բիզնեսների ներկայացուցիչները և բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով վարկ ստացող քաղաքացիները: Ընկերության տեսլականն է`ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու ֆինանսական ծառայություններից: Ընկերության միջին ժամկետի նպատակներից է դառնալ նշանակալի խաղացող միկրոֆինանսավորման և սպառողական ֆինանսավորման բնագավառներում:



Ընկերության գրասենյակի հասցեն ՀՀ, ք.Երևան 0069, Կ.Ուլնեցու 58/1
Մեր տեղեկատու հեռախոսներ 098 588005, (374 10) 514311
Աշխատանքային օրեր Երկուշաբթիից ուրբաթ՝ 10.00-19.00

Ընկերությունը սպասարկվում է հետևյալ բանկում`
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, հ/հ - 1510002632860100

Ֆինանսական օգնական` www.abcfinance.am

Հարցերի դեպքում զանգահարեք
098588005 երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00: