Goodcredit eng/հայ

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Արտաշես Տոնոյան
Գործադիր Տնօրեն

Միացել է Գուդկրեդիտին պետական և մասնավոր ոլորտներում 13 տարվա աշխատանքային փորձ ունենալուց հետո` իր կարիերայի մեծ մասը անցկացնելով մասնավոր ներդրումների, բիզնես միաձուլումների, ձեռքբերումների, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում։ Վերջին 6 տարիների ընթացքում նա աշխատել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի երևանյան և լոնդոնյան գրասենյակներում։ Նա ունի սեփական կապիտալում ներդրումներ կատարելու, ներդրումները կառավարելու փորձառություն մանրածախ առևտրի, պարենի, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, շինանյութերի ոլորտներում։ Նա ունի տնտեսագետի դիպլոմ Երևանի պետական համալսարանից (1998), Գործարար Ղեկավարման Մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանից (2000), տնտեսական գիտությունների թեկնածու է (Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ (2001) և Լոնդոնի Բիզնես Դպրոցի Ֆինանսների Մագիստրոս է (2011)։ Բացի այդ, նա մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերում Հարվարդ Բիզնես Դպրոցում, Ջաջ Բիզնես Դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում։ Նա սիրում է զբաղվել տարբեր մարզաձևերով, սիրում է ճամփորդությունը և լեռնագնացությունը և, որ ամենակարևորն է, նա ամուսնացած է և ունի երեք երեխա։

 

 
Սանդրա Լաիչենա

4finance ընկերության իրավաբանական վարչության ղեկավար 2012 թ-ից


Նախքան 4finance-ի թիմին միանալը Սանդրան զբաղեցնում էր հաճախորդների սպասարկման իրավաբանական բաժնի ղեկավարի և իրավաբանական բաժնի փոխտնօրենի պաշտոնները Բալթիկայի ամենամեծ բանկերից մեկում, որը ներկայացված է աշխարհի 15 երկրներում: Նա մասնագիտական փորձառություն է ստացել նաև իրավաբանական մի շարք ընկերություններում և Լատվիայի Կենտրոնական բանկում: Սանդրան ստացել է իրավաբանության բակալավրի աստիճան Լատվիայի համալսարանում, որտեղ նրա ուսումնասիրությունների կենտրոնում բանկային և ֆինանսական համակարգն է եղել:

 

 
Յուլիա Լեբեդինսկա – Լիտվինովա
 
4finance ընկերության ռիսգերի գնահատման վարչության ղեկավար

Յուլիան մեծ փորձառություն ունի ռիսկերի կառավարման և բիզնեսի վերլուծության ոլորտում: Նախքան 4finance-ի թիմին միանալը Յուլիան զբաղեցրել է հակակոռուպցիոն և ռիսկային գործընթացների ղեկավարի պաշտոնը Հոմ կրեդիտ և Ֆայնենց բանկում, որը Ռուսաստանի ամենաառաջատար առևտրային բանկերից է: Մինչ այս նա աշխատում էր Բելառուսի Հոմ կրեդիտ բանկում որպես Ռիսկերի գնահատման վարչության ղեկավար: Յուլիան աշխատել է նաև Կլարնա AB և GE Մանիում: Յուլիան ստացել է մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում, որը ստացել է Լատվիայի համալսարանում:

 

 

Թարմացման ամսաթիվ՝ 26.06.2018, 10:25

   
Ֆինանսական օգնական` www.abcfinance.am

Հարցերի դեպքում զանգահարեք
098588005 երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00: