Goodcredit eng/հայ

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Արտաշես Տոնոյան
Գործադիր Տնօրեն

Միացել է Գուդկրեդիտին պետական և մասնավոր ոլորտներում 13 տարվա աշխատանքային փորձ ունենալուց հետո` իր կարիերայի մեծ մասը անցկացնելով մասնավոր ներդրումների, բիզնես միաձուլումների, ձեռքբերումների, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում։ Վերջին 6 տարիների ընթացքում նա աշխատել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի երևանյան և լոնդոնյան գրասենյակներում։ Նա ունի սեփական կապիտալում ներդրումներ կատարելու, ներդրումները կառավարելու փորձառություն մանրածախ առևտրի, պարենի, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, շինանյութերի ոլորտներում։ Նա ունի տնտեսագետի դիպլոմ Երևանի պետական համալսարանից (1998), Գործարար Ղեկավարման Մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանից (2000), տնտեսական գիտությունների թեկնածու է (Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ (2001) և Լոնդոնի Բիզնես Դպրոցի Ֆինանսների Մագիստրոս է (2011)։ Բացի այդ, նա մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերում Հարվարդ Բիզնես Դպրոցում, Ջաջ Բիզնես Դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում։ Նա սիրում է զբաղվել տարբեր մարզաձևերով, սիրում է ճամփորդությունը և լեռնագնացությունը և, որ ամենակարևորն է, նա ամուսնացած է և ունի երեք երեխա։

Թամարա Հարությունյան
Գործադիր տնօրենի տեղակալ, սպառողական վարկերի ծրագրերի պատասխանատու

Գործադիր տնօրենի տեղակալն է: Համատեղությամբ "Ցիտադել" մասնաճյուղի կառավարիչն է և պատասխանատու է սպառողական վարկերի մշակման և իրականացման համար։ Նա ունի հայաստանյան բանկային համակարգում սպառողական ֆինանսավորման ոլորտում գործառնությունների և ղեկավարման 10 տարվա փորձ։ Մինչ Գուդկրեդիտին միանալը Թամարան աշխատել է Կոնվերս Բանկ ՓԲԸ-ի Մանրածախ Բանկային ծառայությունների վարչությունում` որպես գանձապահների և ֆինանսական խորհրդատուների խմբի պատասխանատու։ Այնուհետև նա աշխատել է ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների գլխավոր մենեջեր։ Թամարան ունի գերազանցության դիպլոմ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտից (2003), նաև իրավագիտության բակալավրի աստիճան “Գիտակ” Համալսարանից (2002)։ Նա սիրում է լողալ, գրքեր և ծով։ Ամուսնացած է և ունի երկու երեխա։

Մկրտիչ Ասատրյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար

Պատասխանատու է Գուդկրեդիտի Տեղեկատվական համակարգի և տեղեկատվական Տեխնոլոգիաների ենթակառուցվածքների պահպանման և ադմինիստրացիայի, գործառնությունների և զարգացման համար։ Նա ունի ՏՏ ոլորտի 17 տարվա փորձառություն և, միաժամանակ, 16 տարվա փորձ ֆինանսական հաստատությունների բարդ ֆինանսական և պորտֆելային հսկողության համակարգերում։ Մինչ Գուդկրեդիտին միանալը Մկրտիչը աշխատել է Արեգակ ՈւՎԿ ՓԲԸ-ում որպես ՏՏ բաժնի ղեկավար։ Նա նպաստել է Արեգակի հաստատմանը` որպես Հայաստանի ամենամեծ վարկային կազմակերպություն։ Տասը տարիների ընթացքում նա եղել է Արեգակի միկրոֆինանսավարկային ենթակառուցվածքի մշակման և զարգացման պատասխանատուն։ Նա ստացել է տվյալների շտեմարանի ադմինիստրատորի Մայկրոսոֆտի Հավաստագիր։ Մկրտիչն ունի Բակալավրի աստիճան` ստացած Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտից (1990) և արդյունաբերական ճարտարագիտության Մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանից (1995)։ Նա սիրում է շախմատ, մասնակցում է MSSQL-ին կապված ֆորումներին. Ամուսնացած է և ունի երեք երեխա։

Մարինե Դարբինյան
Գլխավոր հաշվապահ

“Գուդկրեդիտ” ՈւՎԿ ՓԲԸ-ի ամենավաղեմի աշխատակիցն է: Ընկերությունում սկսել է աշխատել 2010 թվականի մարտ ամսից, որպես վարկային մասնագետ, իսկ հետագա տարիներին եղել է ավագ վարկային մասնագետ, վարկային պորտֆելի ղեկավար, մասնաճյուղի կառավարիչ, գլխավոր հաշվապահի տեղակալ: 2008 թվականին ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` տնտեսագետ-տեսաբան մասնագիտությամբ, Մարինեն այժմ ուսումը շարունակում է ասպիրանտուրայում: Մարինեն հետաքրքրվում է սպորտով, լեռնագնացությամբ, սիրում է ընթերցել:

Ֆինանսական օգնական` www.abcfinance.am

Հարցերի դեպքում զանգահարեք
098588005 երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00: