-
VIVUS.AM` «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) նվազագույն վճարմամբ սպառողական վարկ առանց գրավի և երաշխավորության, որը տրամադրվում է վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի հանդիսացող 23–70 տարեկան ֆիզիկական անձանց` կանխիկի կարճատև անբավարարությունը համալրելու նպատակով
-
Ո՞վ կարող է դիմել
Նվազագույն վճարմամբ վարկատեսակը տրամադրվում է կայուն եկամուտ ունեցող 23-70 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձ:
-
Վարկի տրամադրման եղանակ
Կանխիկ կամ անկանխիկ
-
Վարկի ձևակերպման վայր
www.vivus.am կայքի միջոցով, Ընկերության մասնաճյուղ(եր)ում, առևտրի կենտրոններում տեղակայված տաղավարներում: Հասցեներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://goo.gl/DrFxbh
-
Վարկի ժամկետ
Վարկը վերադարձնելու ժամկետը սահմանվում է վարկային պայմանագրով և հանդիսանում է անժամկետ (ցպահանջ): Ընկերությունն իրավունք ունի վարկը պահանջել 60 օր առաջ հաճախորդին կատարված ծանուցմամբ` բացառությամբ հաճախորդի կողմից կետանցման դեպքերի:
-
Սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
-
Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր
-
ՀԾՀ կամ նույնականացման քարտ:
-
-
Որոշման կայացման և տեղեկացման առավելագույն ժամկետ
Առցանց հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը 30 րոպեի ընթացքում
-
Վարկի տրամադրելու ժամկետ
Պայմանագիրը կնքելուց հետո առավելագույնը հաջորդ աշխատանքային օրը
-
Վարկի նվազագույն գումար
10,000 ՀՀ դրամ
-
Վարկի առավելագույն գումար
95,000 ՀՀ դրամ
-
Տարեկան անվանական տոկոսադրույք
24%: Տոկոսադրույքը հաստատուն է և վարկային պայմանագրի գործողության ընթացքում դրա փոփոխություն չի նախատեսվում:
-
Վարկի սպասարկման վճար
17%-ի չափով վճար, որը հաշվարկվում է Վարկի նվազող մնացորդի նկատմամբ և ենթակա է վճարման օգտագործած օրերին համամասնորեն՝ հերթական վճարման ժամանակ:
-
Նվազագույն պարտադիր (պարբերական) վճար
Վճար, որն իր մեջ ներառում է՝
-
վարկի տոկոսագումար, որը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա` վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
-
սպասարկման վճար,
-
վարկի մնացորդի 1%-ի չափով գումար (ընդ որում` վարկի մնացորդի 1%-ի չափով գումարի վճարման արդյունքում վարկի մայր գումարի մնացորդը համապատասխանաբար նվազեցվում է):
-
-
Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարի վճարման պարբերականություն
Վճարվում է Առաջին մարման ժամանակահատվածում, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ 30-րդ օրացուցային օրերին:
-
Առաջին վարկ
Առաջին վարկն Առաջին մարման ժամանակահատվածում հաճախորդն օգտագործում է անվճար. հաճախորդը Վարկի տոկոսագումար և սպասարկման վճար չի վճարում: Առաջին վարկը այն նվազագույն վճարմամբ վարկն է, որից հաճախորդն օգտվում է առաջին անգամ:
-
Առաջին մարման ժամանակահատված
Վարկի տրամադրման օրվա և Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարի առաջին վճարման օրվա միջև ընկած ժամանակահատվածը (այսուհետ՝ Առաջին մարման ժամանակահատված) վարկային դիմում ներկայացնելու պահին ընտրվում է հաճախորդի կողմից և կարող է լինել 5–30 օր:
-
Վարկի և տոկոսագումարների մարում
Բացի նվազագույն պարտադիր (պարբերական) վճարներից, վարկի ամբողջական կամ մասնակի մարում կարող է իրականացվել հաճախորդի կողմից՝ իր նախաձեռնությամբ, առանց ժամկետային և գումարային սահմանափակումների: Վարկի մարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվում է Ընկերության կողմից հաճախորդին այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող 60-օրյա ժամկետում՝ բացառությամբ հաճախորդի կողմից կետանցման դեպքերի:
-
Արտոնյալ ժամանակահատված
Եթե Առաջին մարման ժամանակահատվածում կամ Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարի վճարման համար սահմանված հերթական ժամկետում հաճախորդը Վարկի Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարը չի վճարում, ապա այդ ժամկետին հաջորդող 3-օրյա ժամկետի (Արտոնյալ ժամանակահատվածի) համար տույժ չի հաշվարկվում:
Արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդի կողմից Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարը չվճարելու դեպքում՝
- այդ ժամանակահատվածին հաջորդող օրվանից ամսական տոկոսագումարը և սպասարկման վճարը համարվում են ժամկետանց (ընդ որում՝ ժամկետանց օրերի հաշվարկի մեջ մտնում են նաև արտոնյալ ժամանակահատվածի օրերը):
- այդ ժամանակահատվածին հաջորդող 28-րդ օրվանից (եթե մինչև այդ չի վճարել Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարը) վարկը համարվում է ժամկետանց:
-
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում
Արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդի կողմից Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարը չվճարելու դեպքում այդ ժամանակահատվածին հաջորդող
-
օրվանից սկսած ժամկետանց Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարի նկատմամբ Վարկատուն իրավունք ունի հաշվարկել օրական տույժ՝ 0.13%-ի չափով.
-
28-րդ օրվանից սկսած (եթե մինչև այդ չի վճարել Նվազագույն պարտադիր (պարբերական) վճարը) Ընկերությունն իրավունք ունի հաշվարկել նաև օրական տույժ Վարկի մնացորդի նկատմամբ՝ 0.13%-ի չափով յուրաքանչյուր կետանցված օրվա համար և Վարկի սպասարկման վճարի ու տոկոսագումարի հաշվարկը դադարեցվում է:
Ընդ որում, վարկային պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
-
-
ԶԳՈւՇԱՑՈւՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ՄԱՐՈւՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈւՄ:
Թարմացման ամսաթիվ՝ 20.11.2018, 17:03