Goodcredit eng/հայ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) փաստացիորեն նոր ձևավորված ձեռնարկություն է: Ընկերությունը Ավանգարդ Ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ-ի իրավահաջորդն է, որը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Խորհրդի 2007 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 391 Ա որոշմամբ (լիցենզիա թիվ՝ 21, գրանցման վկայական՝ 21): 2011 թվականի օգոստոսին Ավանգարդ Ինվեստի սեփականատիրոջ փոփոխության կապակցությամբ Ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է մինչ 2011 թվականի դեկտեմբերը: Ընկերությունն իր ակտիվ գործունեությունը վերսկսել է 2012 հունվարին, և Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի 2012 թվականի փետրվարի 3-ի թիվ 1/70 Ա որոշման համաձայն վերանվանվել է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ:


Ընկերությունը վերսկսել է իր գործունեությունը նոր ղեկավար թիմը համալրելուց հետո: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները սպառողական վարկերի տրամադրումն է:


Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով վարկ ստացող քաղաքացիները: Ընկերության տեսլականն է` ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու ֆինանսական ծառայություններից: Ընկերության միջին ժամկետի նպատակներից է դառնալ նշանակալի խաղացող միկրոֆինանսավորման և սպառողական ֆինանսավորման բնագավառներում:



Ընկերության գրասենյակի հասցեն ՀՀ, ք.Երևան 0069, Կ.Ուլնեցու 58/1
Մեր տեղեկատու հեռախոսներ 098 588005, (374 10) 514311
Աշխատանքային օրեր Երկուշաբթիից ուրբաթ՝ 10.00-19.00

Ընկերությունը սպասարկվում է հետևյալ բանկում`  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, հ/հ - 1510002632860100

 

Թարմացման ամսաթիվ՝ 10.08.2017, 16:40

 

Ֆինանսական օգնական` www.abcfinance.am

Հարցերի դեպքում զանգահարեք
098588005 երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00: