2012 թվականի հուլիսի 2-ին "Գուդկրեդիտ" ՈւՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի թիվ 20 որոշմամբ փոփոխվել են կազմակերպության կողմից տրամադրվող գրավով սպառողական վարկերի պայմանները: Տրամադրվող վարկի առավելագույն գումարը սահմանվել է 30,000,000 ՀՀ դրամ, նախկին 10,000,000 ՀՀ դրամի փոխարեն, բարձրացել է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը` 22%-24%, սահմանվել է նաև վարկի 3% վարկի տրամադրման միանվագ վճար:
Հիշյալ փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 514 377 հեռախոսահամարով կամ այցելեք "Գուդկրեդիտ" ՈւՎԿ ՓԲԸ-ի Տերյան 105/1 հասցեում գտնվող Ցիտադել մասնաճյուղ:
Վերոնշյալ փոփոխություննները չեն վերաբերում մինչև ս.թ. հուլիսի 2-ը կնքված և առ այսօր գործող պայմանագրերին:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2013 թվականի մարտի 4-ի թիվ 1/160Ա որոշման համաձայն գրանցումից հանվել է Ընկերության "Դուշանբե" մասնաճյուղը, որը գտնվում էր ք.Երևան, Ավան, Դուշամբեի փողոց, թիվ 7/7 հասցեում գործող առևտրի սրահի տարածքում:
"Դուշանբե" մասնաճյուղը լուծարվեց, քանի որ առևտրրի սրահը դադարեցրեց իր գործունեությունը, ինչն էլ բացասաբար անդրադարձավ հաճախորդների հոսքի վրա: Հետևաբար, 2013 թվականի հունվարի 23-ին որոշում կայացվեց մասնաճյուղի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1/823Ա որոշման համաձայն գրանցումից հանվել է Ընկերության "Բանգլադեշ" մասնաճյուղը, որը գտնվում էր ք.Երևան, Րաֆֆու փողոց, թիվ 55/1 հասցեում գործող առևտրի սրահի տարածքում:
"Բանգլադեշ" մասնաճյուղը լուծարվեց, քանի որ առևտրի սրահը դադարեցրեց իր գործունեությունը, ինչն էլ բացասաբար անդրադարձավ հաճախորդների հոսքի վրա: Հետևաբար, 2013 թվականի օգոստոսի 28-ին որոշում կայացվեց մասնաճյուղի աշխատանքները դադարեցներու վերաբերյալ:
"Գուդկրեդիտ" ՈւՎԿ ՓԲԸ-ի Միակ բաժնետիրոջ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3 որոշմամբ սույն թվականի նոյեմբերի 1-ից վարկային կազմակերպության կողմից դադարեցվել է կանխիկ ձևով արտարժույթի առուվաճառքի գործարքների իրականացումը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2013 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1/993Ա որոշման համաձայն գրանցումից հանվել է Ընկերության "Մալաթիա" մասնաճյուղը, որը գտնվում էր ք.Երևան, Վանտյան փողոց, 61ա շենք, 2բ տարածք հասցեում գործող առևտրի սրահի տարածքում:
"Մալաթիա" մասնաճյուղը լուծարվեց, քանի որ Ընկերության Միակ Բաժնետիրոջ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3 որոշմամբ վարկային կազմակերպությունը դադարեցրեց կանխիկ ձևով արտարժույթի առուվաճառքի գործարքների իրականացումը: Հետևաբար, Ընկերության Խորհուրդը 2013 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում կայացրեց մասնաճյուղի աշխատանքները դադարեցներու վերաբերյալ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2013 թվականի դեկտեմբերի թիվ 1/1101Ա որոշման համաձայն գրանցումից հանվել է Ընկերության "Շիրակ" մասնաճյուղը, որը գտնվում էր ք.Երևան, Գ.Հասրաթյան փողոց, թիվ 4 հասցեում գործող առևտրի սրահի տարածքում:
"Շիրակ" մասնաճյուղը լուծարվեց, քանի որ Ընկերության Միակ Բաժնետիրոջ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3 որոշմամբ վարկային կազմակերպությունը դադարեցրեց կանխիկ ձևով արտարժույթի առուվաճառքի գործարքների իրականացումը: Հետևաբար, Ընկերության Խորհուրդը 2013 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում կայացրեց մասնաճյուղի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում կայացրեց մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:
2014 թվականի հունվարի 8-ից դադարեցվել է "Ամանորյա" սպառողական վարկի տրամադրումը: