eng/հայ

Մեր հաճախորդների համար

Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդներ,

Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել` զանգահարելով (374 10) 248005, (374 10) 514311 հեռախոսահամարներով, կամ ուղարկել info@goodcredit.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև փոստով` ք.Երևան 0069, Կ.Ուլնեցու 58/1 հասցեին:

Նաև տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախ և առաջ պետք է դիմեք «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին: «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե


​1.բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր, և Դուք չեք ստացել «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պատասխանը,
2.​Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
3.​Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
4.​«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ»ՈՒՎԿ ՓԲԸ -ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
5.Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ, օգոստոսի 2-ից առաջ:
6.​Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) որոշում:


Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ.Խորենացու փողոց 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ


հեռ.` (+374 10) 58 23 22, 58 23 24
Ֆաքս` (+374 10) 58 24 21
Էլ. հասցե` info@fsm.am
www.fsm.am


Տեղեկացնում ենք, որ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ -ն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել գրավոր համաձայնագիր Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ: Դա նշանակում է, որ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Հաշտարարի կողմից «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի դեմ կայացված որոշումները:

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ, չնայած այն իրավասու չէ լուծելու Ձեր և «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի միջև վեճերը, սակայն կարող է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն խախտել է օրենքի պահանջները:

Կենտրոնական բանկ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հեռ՝ (374 10) 583841, (374 10) 523852, Էլ. հասցե mcba@cba.am, www.cba.am


Ֆինանսական օգնական` www.abcfinance.am

Հարցերի դեպքում զանգահարեք
098588005 երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00: