eng/հայ




Հաճախորդի իրավունքները

Մենք ձգտում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորություն:


Մենք սատարում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացմանը և պարտավորվում ենք լինել նրանց ֆինանսական պատասխանատու աջակիցը:


Մենք ցանկանում ենք դառնալ ֆինանսական վստահելի խորհրդատու և հնարավորություն ընձեռել մարդկանց բարելավելու իրենց կյանքը:



Մեր արժեքներն են


Դինամիկ
Մենք կարևորում ենք մեր հաճախորդների ժամանակը և ձգտում ենք լինել ճկուն, արագաշարժ և անշեղ մեր համագործակցության յուրաքանչյուր փուլում:


Հոգատար
Մենք սրտացավ ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ և միշտ պատրաստ ենք հոգալու նրա կարիքները: Մենք յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորում ենք անհատական մոտեցում և ձգտում ենք նրանց հետ հաստատել վստահելի հարաբերություններ:


Պարզ
Հաճախորդների հետ հարաբերություններում մենք միշտ ձգտում ենք լինել պարզ, հասկանալի և անմիջական` զերծ մնալով բարդ ու խճճված առաջարկներից:


Վստահելի
Մեր թափանցիկ գործունեության հիմքում վստահությունն է, պատասխանատվությունը և փոխադարձ հարգանքը: Մենք մեր հաճախորդներին երբեք չենք տրամադրում թերի, ոչ ճշգրիտ կամ խաբուսիկ տեղեկատվություն:


Ֆինանսական օգնական` www.abcfinance.am

Հարցերի դեպքում զանգահարեք
098588005 երկուշաբթիից ուրբաթ` 9:00-19:00
կամ այցելեք մեր Ցիտադել մասնաճյուղ`
ք. Երևան, Տերյան 105/1 հասցեով երկուշաբթիից ուրբաթ`10:00-19:00: