Հարգելի՛ հաճախորդ,


Տեղեկացնում ենք, որ «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) 2020 թվականի հուլիսի 01-ից այլևս չի տրամադրելու վարկի հերթական վճարման (մարման) օրվա հետաձգման հնարավորություն՝ բացառությամբ այն հաճախորդների, որոնց համար դեռևս գործում է օֆերտան: Ընկերությունը հիշեցնում է, որ վարկի վճարմանն (մարմանն) ուղղված վճարումներն անհրաժեշտ է իրականացնել վարկային պայմանագրի շրջանակում՝ վարկի մարման գործող ժամանակացույցին համապատասխան: Սահմանված կարգով վճարումները չկատարելու պարագայում, ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունը կփոխանցվի վարկային բյուրո, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Ձեր վարկային պատմության վրա:


Հարգանքով՝ «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ


Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Play

Սպառողական վարկեր

Մենք կօգնենք Ձեզ հոգալ Ձեր կարճաժամկետ ֆինանսական խնդիրները սպառողական վարկավորման միջոցով

Մանրամասն

Ապահովագրություն

Մենք տրամադրում ենք առողջության ապահովագրություն, ԱՊՊԱ, Կասկո որպեսզի Դուք խուսափեք տհաճ իրավիճակներից

Մանրամասն

Սպառողական վարկեր

  • Հարգելի Հաճախորդ,
  • Տեղեկացնում ենք, որ «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի որոշմամբ 2020 թվականի ապրիլի 22-ից սկսած 6 (վեց) ամիս ժամկետով ժամանակավոր դադարեցվել է Ընկերության կողմից KIMBI.AM սպառողական վարկատեսակի տրամադրումը: Միաժամանակ նույն ժամկետով դադարեցվել է նաև Ընկերության գործող վարկառուների համար KIMBI.AM վարկատեսակի պայմաններով սահմանված վարկի հավելյալ գումարի տրամադրումը: Ցանկության դեպքում կարող եք օգտվել մեր ընկերության մեկ այլ` VIVUS.AM սպառողական վարկատեսակից հետևյալ կայքի միջոցով` www.vivus.am: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով` +37498 588005: Պատճառված անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
  • Հարգանքով, «Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ

Սպառողական վարկեր

Մինչև 300.000 ՀՀ դրամ


Առանց պահումի


Երկարաձգման հնարավորությամբ

Լրացրեք հայտը ցանկացած վայրիցբջջային հեռախոսով կամ համակարգչով
եվ Ստացեք գումարը կանխիկ կամ անկանխիկ

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ

արժույթ փոխարժեք

USD

485.52

EUR

575.63

RUB

6.66

GEL

158.05

GBP

637.44

Կոնտակտային տվյալներ

«Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ. Իրավաբանական հասցե` ՀՀ, ք.Երևան 0069, Կ.Ուլնեցու 58/1 Գրանցման և լիցենզիայի համար` թիվ 21` տրված ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի 2007 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 391 Ա որոշմամբ: Հեռ.՝ (010) 24 80 05, 098 588005, (374 10) 514311, էլ. փոստ՝ info@goodcredit.am

Տարեկան փաստացի տոկոսադրույք

ՏՓՏ-ն այն տոկոսադրույքն է, որում, ի տարբերություն Անվանական տոկոսադրույքի,բացի վարկի տոկոսագումարներից, հաշվի են առնված նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները: Օրինակ` վարկի տրամադրման միանվագ վճար, վարկի սպասարկման ամսական վճար: Կոնկրետ պայմաններով վարկի ՏՓՏ – ն հաշվելու համար անհրաժեշտ է օգտվել կայքում տեղակայված «Փաստացի տոկոսադրույքի հաշվիչից»:

Ֆինանսական պատասխանատվություն

Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում հաշվարկվում է օրական տույժ` վարկային պայմանագրով սահմանված չափով և կարգով: Ուշացումների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է վարկային ռեգիստր և կարող է բացասական ազդեցություն ունենալ վարկառուի վարկային պատմության վրա, կարող է պատճառ հանդիսանալ հետագա վարկերի մերժման համար: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկատուն իրավասու է դիմել պարտքի հավաքագրմամբ զբաղվող անձանց և(կամ) դատարան. հավաքագրման հետ կապված ծախսերը վարկատուի պահանջով կարող է կրել վարկառուն:

Վարկի երկարացման պայմանները

Վարկի ժամկետի երկարացումը կամ այլ պայմանների վերանայումը կարող է իրականացվել բացառիկ դեպքերում, վարկի մարման հնարավորությունը ապահովելու նպատակով, որը սակայն բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության և հետագա վարկունակության վրա:

Մեր մասին

Հաշվետվություններ

Ծառայություններ

Հարցերի դեպքում զանգահարեք 098588005 կամ այցելեք մեր մասնաճյուղերից մեկը՝ Ցիտադել՝ Տերյան 105/1 Դավթաշեն՝ Տիգրան Պետրոսյան 1/8 Մալաթիա՝ Անդրանիկի 75/3 Նոր Նորք՝ Գայի 16 շենք 1 շինություն (Մեգամոլ) Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 10:00 – 19:00